Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ամանորյա սեղանի 5 վտանգավոր մթերքները

Ամանորյա սեղանի 5 վտանգավոր մթերքները

Ամանորյա սեղանը միշտ լի է բազմազան ուտեստներով, սակայն ոչ միշտ են դրանք անվնաս: Տոներից հետո առողջական խնդիրներից խուսափելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս բացառել 5 սննդամթերքների օգտագործումը:

 

Ամենից առաջ վնասակար է մայոնեզը, սակայն քանի որ դրա օգտագործումից հնարավոր չի լինի խուսափել, ուստի խորհուրդ են տալիս մայոնեզ պարունակող աղցաններն օգտագործել հենց սկզբից:

 

Վտանգավոր են համարվում տարբեր կոկտեյլները, քանի որ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդը հաճախ հանգեցնում է ծանր հետևանքների:

 

Ամանորյա գիշերվա խորհրդանիշ է համարվում շամպայնը, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակվել մեկ գավաթով, քանի որ այն ստամոքսի այրոցի պատճառ կարող է հանդիսանալ։

 

Վնասակար են նաև յուղոտ մսային կերակրատեսակները: Բժիշկները խորհուրդ են տալիս ամանորյա սեղանին դնել հավի կամ ճագարի միս, որոնք ավելի դիետիկ են:

 

Նրանք, ովքեր տառապում են ստամոքսային տարբեր հիվանդություններից, պետք է իրենց զսպեն ցիտրուսներ օգտագործելիս։ Դրանք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ